80 տարի երջանիկ ամուսնական կյանք ապրած բրիտանացի Պերսի ու Ֆլորենս Էրոուսմիթները միջազգային ռեկորդ են սահմանել եւ գրանցվել «Գինեսի» գրքում: Ամուսինները խոստովանել են, որ համատեղ կյանքը երկարատեւ դարձնելուն օգնել են մի բաժակ վիսկին, շերրին եւ «ներիր» բառը:
Նրանք ամուսնացել են 1925 թ. հունիսի 1-ին եւ այսօր կնշեն իրենց ամուսնության 80 տարին: Զույգը միջազգային ռեկորդ է սահմանել երկարատեւ ամուսնական կյանքի համար: «Մեզ այդ կյանքը շնորհվել է օրհնությամբ: Մենք առ այսօր սիրում ենք իրար, եւ դա շատ կարեւոր է», ասել է 100-ամյա Ֆլորենսը: Նրա ասելով, իրենց երջանկության գաղտնիքը շատ պարզ էՙ երբեք պետք չէ վախենալ «Ներիր, սիրելիս» ասելուց: Իսկ 105-ամյա Պերսին ավելացրել է, որ կնոջ այդ խոսքին հետեւել է իրՙ «Այո, սիրելիս» պատասխանը: Տիկին Ֆլորենսը ճաշին սիրում է խմել շերրի (լիկյոր), իսկ երեկոյանՙ վիսկի:
Ռեկորդակիր ամուսիններն ունեն 3 զավակ, 6 թոռ եւ 9 ծոռ: