«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2005-05-28 | #98, 2005-05-31 | #99, 2005-06-01


ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է

Հայաստանում այսօր հրատարակվող մի քանի տասնյակ թերթերից իր ուրույն տեղն ու դերն ունի «Արտակարգ թերթը»: Լրատվական դաշտում թերթի հայտնվելն ինքնանպատակ, զրոյական ելակետից ծագած երեւույթ չէր, այլ բաղկացուցիչն է երկար տարիների մշակված ծրագրի, որը կոչվում է «Աղետների կառավարման հանրային իրազեկման ծրագիր»: Այդ ծրագիրը սաղմնավորվել է Սպիտակի երկրաշարժից հետո, միս ու արյուն ստացել 1972 թ.-ից: Ծրագրի շրջանակներում ստեղծվեց «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնըՙ ներառելով լրատվական գործակալություն, հեռուստաընկերություն, ինտերնետային կայք եւ, իհարկե, «Արտակարգ թերթ» պարբերականը: «Երկու տարի անց թերթն իր ընթերցողին գտնելու ճանապարհին է: Թերթի կարեւորությունն ու անհրաժեշտությունը նշում են բոլորըՙ մարզպետ ու գյուղապետ, նախարար ու հրշեջ, բժիշկ ու մանկավարժ, լրագրող ու գործարարՙ թերթի ավելի քան 4 հազար բաժանորդներ», նշեց թերթի գլխավոր խմբագիր Նիկոլայ Գրիգորյանը եւ ավելացրեց. «Ով իրազեկված է, նա պաշտպանված է»: Սա է թերթի եւ բնակչության իրազեկման ընդհանուր ծրագրի բնաբանը, որը պարտավորեցնող է: Պրն Գրիգորյանը նշեց նաեւ, թե «պատահական չէ, որ թերթի 100-րդ համարը նշվում է հունիսի 1-ինՙ երեխաների պաշտպանության օրը, քանզի թերթն առաջիկայում նույնպես մեծ ծրագրեր ունի երեխաների համար: Նախատեսվում է, որ ավելի հետաքրքրաշարժ ու պատմական նյութեր կտպագրվենՙ ընդլայնելով փորձագետների շրջանակը, ավելի հանրամատչելի ու դյուրին դարձնելով ինֆորմացիան»:

Այսօր «Արտակարգ թերթի» 100-րդ համարի լույսընծայման առիթով շատերը կշնորհավորեն թերթի աշխատակազմին: «Ազգն» էլ շնորհավորում է Նիկոլայ Գրիգորյանինՙ շատ կարեւոր ծրագիր նախաձեռնելու եւ բնակչությանն իրազեկելու համար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4