«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2005-05-31 | #99, 2005-06-01 | #100, 2005-06-02


ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Հաշմանդամ երեխաների աշխատանքների ցուցահանդես համալսարանում

Երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Երեւանում բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպվեցին: Դրանցից մեկը կարելի է առանձնացնել, որ կայացավ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի գիտական ընկերության նախագահության կազմակերպմամբ, որին աջակցել էր ԵՊՀ կենտրոնական ուսանողական գիտական ընկերությունը:

Ցուցահանդեսը ներկայացնում էր Երեւանից եւ հանրապետության այլ մարզերից 21 հաշմանդամ երեխաների 50-ից ավելի աշխատանքներ: Դրանք ջրաներկով կամ մատիտով արված հետաքրքրական նկարներ էին, ձեռքի շնորհալի աշխատանքՙ ասեղնագործություն, գոբելեններ, քարից, փայտից, կավից պատրաստված զանազան իրեր: Այս երեխաները հիվանդ են, ոմանք ֆիզիկապես թերաճ կամ մտավոր հետամնաց են, ունեն ձեռքերի, ոտքերի խնդիրներ:

Պատմության ֆակուլտետի գիտական ընկերության քարտուղար Համո Սուքիասյանն ասաց, որ իրենց նպատակն է ուսանողությանը ծանոթացնել հաշմանդամ երեխաների հետ, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակությանը եւ նրա ակտիվ մասինՙ ուսանողությանը: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ նրանք մոռացված չեն ուսանողների կողմից եւ պատրաստ ենք օգնել ե՛ւ նյութապես, ե՛ւ բարոյապես»:

Ակցիան կազմակերպելուն աջակցել են «Հույսի կամուրջ», «Փրկություն» հասարակական կազմակերպությունները, հատուկ դպրոցը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4