«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2005-06-01 | #100, 2005-06-02 | #101, 2005-06-03


ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՆՈՏԱՆ ԲԱՔՎԻՆ

Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը երեկ հայտարարել է, որ Վրաստանի ռուսական ռազմակայաններից ծանր տեխնիկայի մի մասի տեղափոխումը Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայան չի նշանակում, որ Ռուսաստանը զենքը փոխանցում է Հայաստանին: Բաքվին հղված պատասխան նոտայում ասվում է, որ խոսքը ռուսական մի ռազմակայանից մեկ այլ ռազմակայան զենքի տեղափոխման մասին է: Բուրդիկինն ասել է, որ Մոսկվայի վրա ուժեղ ճնշումներ են բանեցնում Վրաստանը եւ ուրիշ պետություններ, որոնք պահանջում են արագություն ռազմակայանների դուրսբերման հարցում: Հետեւաբար Ռուսաստանն այլ ելք չունի, քան դրանց մի մասը Գյումրու ռուսական ռազմակայան տեղափոխելն է: Ռուս դիվանագետը նաեւ ասել է, որ գործընթացը որեւէ կերպ չի ազդի ղարաբաղյան հակամարտության վրա, ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ չի հակասում միջազգային համաձայնագրերին:

Ավելի վաղ Բաքուն Մոսկվային հղած նոտայում մտահոգություն էր հայտնել ռուսական ծանր տեխնիկայի մի մասը Հայաստանում տեղաբաշխելու առնչությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4