Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը, ըստ «Թրքիշ դեյլի նյուզի», հայտարարել է, որ Անկարան շարունակում է ուսումնասիրել Հայաստանի նախագահի նամակը, որով Ռոբերտ Քոչարյանն առաջարկել էր առանց նախապայմանների Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատել բնական հարաբերություններ: Թանը նշել է, որ Հայաստանի «դրական ժեստերն» ազդեցություն կունենան (նամակին) թուրքական կողմի գնահատականի վրա: Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաեւ ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նամակների փոխանակումը երկու երկրների միջեւ երկխոսության հույսեր արթնացրեց, բայց դրանք ի դերեւ ելան, երբ Քոչարյանը Վարշավայում Եվրոխորհրդի գագաթաժողովի իր ելույթում անդրադարձավ «ենթադրյալ» ցեղասպանությանը: