«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2005-06-01 | #100, 2005-06-02 | #101, 2005-06-03


«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ

10 օր անց կհաջորդի հերթականը

«Նոր ժամանակների» տեղեկացման տեխնոլոգիաների, մասնավորապես 11 հազար թռուցիկ տարածելու արդյունքում, կուսղեկ Արամ Կարապետյանի տեղեկացմամբ, երեկ հայտարարված հանրահավաքին ներկա էր 1008 մարդ: Այս թիվը կուսղեկի հետ զրույցում կանխատեսել է իշխանամետ պատգամավորներից մեկը եւ հավաստիացրել, որ հաջորդ հանրահավաքն ավելի մեծաքանակ է լինելու: Միտինգավորներից որեւէ մեկը որեւէ սադրանքի կամ ոտնձգության չի ենթարկվել Կենտրոն համայնքի ոստիկանության նախապես կատարած աշխատանքիՙ համապատասխան խոսակցությունների արդյունքում: Այս բացատրությունը վստահաբար տվեց Կարապետյանըՙ միաժամանակ տեղեկացնելով, թե ոստիկանության բարյացակամությունը բացատրվում է նախապես վերեւից ասվածով. «Թողեք էս միտինգը պլավնի անցնի»: Կուսղեկի մյուս տեղեկության համաձայն, երեկվա հանրահավաքին սադրիչների մի հարյուրյակ պետք է կոչ աներ «գնալ դեպի վերեւ»ՙ հավանաբար մինչեւ նախագահական: Դա իրականություն չի դարձել «Նոր ժամանակների» սադրանքների կանխման լծակների գործադրման շնորհիվ:

Հաջորդ հանրահավաքը, որ նախատեսվում է 10 օր անց, ըստ Կարապետյանի, առանց միջադեպերի կընթանա, եթե լինի ավելի հզոր: Դրա համար ՆԺ-ն մտադիր է տարածել 25 հազար թռուցիկ: Այդ թիվն ի վերջո կրկնապատկվելու է: Ըստ կուսղեկի, հզոր հանրահավաք կազմակերպելու համար անհրաժեշտ է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը: Առայժմ փաստ է, որ ոչ հզոր, բայց արտոնված ՆԺ հանրահավաքը կայացավ առանց կանխատեսված սադրանքների: Ռուսամետ Արամ Կարապետյանը Ամերիկայից այցի հրավեր է ստացել, սակայն առայժմ չի պատրաստվում որեւէ տեղ գնալ: Հրավերի հեղինակի ով լինելը չհրապարակվեց:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4