ԲԵՍԼԱՆ, 2 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորեքշաբթի Բեսլանի գերեզմանատանը տեղադրվել է խաչքար-հուշարձան, որ Հայաստանի Հանրապետությունից Հյուսիսային Օսիա են տարել Երեխաների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչները: Հուշարձանը օծվել է Վլադիկավկազի հայկական եկեղեցում: Ինչպես հայտնել է հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Գեւոեւը, Հայաստանում չեն մոռացել օս կամավորներին, որոնք մասնակցում էին Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացմանը: Հայ ժողովուրդը բազմազգ Օսիայի բնակիչների հետ սգում է բեսլանյան ահաբեկչության զոհերին, ասել է Ա. Գեւոեւը: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից նա հրավիրել է բեսլանցի դպրոցականներին հանգստանալու «Սեւան» առողջարանային ճամբարում: