Այսօր երեկոյան պարզ կդառնան այն վեց կատարողների անունները, ովքեր դուրս են եկել Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ: Երեկ եւ այսօր ներկայացվող ծրագրի գերակշռող մաս են կազմում ժամանակակից` 20-րդ դարի կոմպոզիտորների, մասնավորապես Ռավելի, Դեբյուսիի, Պրոկոֆեւի, Ֆրանկի, Խուդոյանի, Չաուշյանի ստեղծագործությունները:
Աննախադեպ է մրցույթի նախընտրական փուլերին ունկնդիրների ակտիվ մասնակցությունը: Թեպետ մրցույթի կարգի համաձայն, ելույթների ընթացքում ունկնդիրներին չի թույլատրվում արձագանքել կատարումներին, ծափահարել, այնուամենայնիվ քիչ չեն երաժշտասերները, ովքեր լավագույն կատարումները ողջունում էին ծափահարություններով:
Ժյուրիի անդամները շարունակում են հավաստել, որ բոլոր մասնակիցները ցուցադրում են բարձր կատարողական մակարդակ:
Թ. Մ.