Սանկտ Պետերբուրգում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներ ունեցան Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ռինգ դուրս եկած բռնցքամարտիկներից հինգը դարձան մրցանակակիրներ: Մեր մարզիկներից բոլորից հաջող հանդես եկան մինչեւ 57 կգ քաշային Հարություն Թովմասյանը: Նա պարտության մատնեց իր բոլոր մրցակիցներին եւ դարձավ մրցաշարի հաղթող: Էջմիածնեցի Հրաչյա Հովհաննիսյանը 69 կգ քաշային բռնցքամարտիկների մրցավեճում 2-րդն էր: Եվս երեք հայ բռնցքամարտիկներ զբաղեցրին 3-րդ տեղը: Ընդհանրապես, ընթացիկ առաջնությունում հայ բռնցքամարտիկները հաջող են հանդես գալիս: Հիշեցնենք, որ Թեհրանի միջազգային մրցաշարերից էլ հայ բռնցքամարտիկները տուն էին վերադարձել մեդալների հարուստ ավարով: