Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ստացվող բողոքների աճը, որոնց համաձայն մի շարք քաղաքացիներ, նամակագրությամբ կամ ինտերնետի միջոցով, շարունակում են ծանուցումներ ստանալ վիճակախաղերի կազմակերպման տարաբնույթ կեղծ գրասենյակներից, թե իբր շահել են խոշոր գումար եւ շահումը ստանալու համար պետք է կատարեն որոշակի վճարումներ:
Արդարադատության նախարարությունը նախազգուշացնում է.
Նման առաջարկները գերիշխող դեպքերում խարդախություն են, իսկ որպես շահելու ապացույց Ձեզ ներկայացվող փաստաթղթերը կեղծ են: Վերջին մեզ հայտնի նման դեպքերը վերաբերում են «NET SWEEP STAKES LOTTARY» եւ «EL GORDO DE LA PRIMITIVA» վիճակախաղերին:
Արդարադատության նախարարությունը նախազգուշացնում է. եղեք զգոն եւ աչալուրջ նամակագրության միջոցով ստացվող տարաբնույթ կասկածելի առաջարկների հանդեպ:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ