Թբիլիսիում անցկացված թենիսի միջազգային մրցաշարում հանդես եկան նաեւ Հայաստանի պատանի թենիսիստները: Նրանցից երկուսը տուն վերադարձան մրցանակներով: Մինչեւ 14 տարեկան պատանիների մրցապայքարում, հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլերի արդյունքները, Խաչատուր Խաչատրյանն ու Գեւորգ Սարգսյանը պատանիների զուգախաղում մտան եզրափակիչ: Սակայն վճռորոշ խաղում հայ թենիսիստներին չհաջողվեց հաղթանակ տոնել եւ նրանք ստիպված էին բավարարվել 2-րդ տեղով: Նույնպիսի ճակատագրի արժանացան նաեւ մինչեւ 16 տարեկանների մրցաշարում հանդես եկած Դավիթ Մինասյանն ու Հակոբ Միրիջանյանը: Նրանք եւս եզրափակիչում զիջեցին վրաց թենիսիստներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ