Մինչեւ տարեվերջ Ռուսաստանում կստեղծվի ամերիկյան CNN-ի ռուսական կրկնօրինակըՙ «Russia Today TV» հեռուստաընկերությունը: «Գազետա» էլեկտրոնային թերթը նշում է, որ պետական նոր հեռուստաընկերությունը կստանձնի հակահեղափոխական պրոպագանդայի դեր, եթե Ռուսաստանում կրկնվեն ուկրաինական դեպքերը: Նոր հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լրագրողներին հավաստիացրել է, որ հեռուստաընկերությունը լինելու է անկախ. «Սկզբում մենք ձայն ենք տալու պաշտոնյային, որն ասելու է, թե սեւը սպիտակ է, ապա ձայն ենք տալու փորձագետին, որն ասելու է, որ սպիտակն է սեւ, իսկ հետո Սոկրատն ավելացնելու է, որ երկուսն էլ ճիշտ են»:
«Russia Today TV» հեռուստաընկերությունը CNN-ի եւ BBC-ի օրինակով հեռարձակելու է շուրջօրյա լուրեր, բիզնես, սպորտ, եղանակի տեսություն եւ վավերագրական ֆիլմեր: Լրագրողների 80 տոկոսը կազմելու են արտասահմանյան թղթակիցները: Ազգությամբ հայ լրագրողուհին աշխատել է ռուսական OPT եւ PTP հեռուստաընկերություններում, վերջին տարիներին գերազանցապես լուսաբանել նախագահ Պուտինի այցելություններն արտասահմանում եւ Ռուսաստանում: