Հունիսի 9-10-ը Վաշինգտոն կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սթիվեն Հեդլիի, ամերիկյան վարչակազմի այլ ներկայացուցիչների եւ Կոնգրեսի անդամների հետ:
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունից «Մեդիամաքսին» հայտնել են, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունների թեման: