«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2005-06-04 | #103, 2005-06-07 | #104, 2005-06-08


ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ ԿԼՍՎԻ՞ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Գերմանական «Թագեսշպիգել» թերթը երեկ նշել է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Քրիստոնեա-դեմոկրատական, Սոցիալ-դեմոկրատական եւ Կանաչների կուսակցությունները պատրաստել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ, որում դարձյալ չի գործածվել «ցեղասպանություն» բառը: Թուրքական շահերին չհակադրվելու եւ նրանց հետ հարաբերությունները չվնասելու նկատառումով այդ կուսակցությունները «ցեղասպանության» փոխարեն գործածել են «կոտորածներ» բառը: Փաստաթուղթը շուտով կներկայացվի տարբեր կուսակցությունների քննարկմանը, որից հետո կքննարկվի խորհրդարանում: Ենթադրելի է, որ հարցի քննարկումը կուղեկցվի թունդ վիճաբանություններով, քանի որ պաշտոնական եւ գիտական դիրքորոշումները խիստ հակադիր են:

Եթե այս անգամ էլ Բունդեսթագը չընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հարցը կհետաձգվի մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4