Երեկ գիշեր, ժամը 4.30-ի սահմաններում, նռնակ է նետվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի գործող թաղապետ, կիրակի տեղի ունեցած ընտրություններում նախնական տվյալներով հաղթած Աղվան Գրիգորյանի վստահված անձի տան վրա: «Ազգին» տված հարցազրույցում այս մասին հայտնել է Աղվան Գրիգորյանի նախընտրական շտաբի պետ Սերգեյ Աղասյանը: Մեր ունեցած տվյալներով, տուժածը համայնքի բնակիչ էՙ «Սեւ Ռաֆ» մականունով: Սերգեյ Աղասյանը հաստատել է, որ խոսքը Ռաֆիկ Ավագյանի մասին է:
Բարեբախտաբար, մարդ չի տուժել, վնասվել է միայն երկու ավտոմեքենա, կոտրվել են Մեծարենցի փողոցում գտնվող Ռաֆիկ Ավագյանի եւ նրա հարեւանների սեփական տների ապակիները:
Շահումյանի շրջանի դատախազությունից տեղեկությունը հաստատել են: Հարուցված է քրեական գործ, որը վարում է քննիչ Վահրամ Մինասյանը:
Մ. Հ.
Հ.Գ. Դեպքի մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները, սակայն որպես վարկած չբացառենք, որ տեղի ունեցածը կարող է լինել ինչպես վերընտրված թեկնածուի հակառակորդ Սամվել Հովսեփյանի, այնպես էլ հենց Աղվան Գրիգորյանի մտահղացումը: