Հայրապետական այցով Կալիֆոռնիայում գտնվող Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 4-ին այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, առանձնազրույց ունեցել հյուպատոս Գագիկ Կիրակոսյանի հետ: ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում նախատեսված է նաեւ Վեհափառի հանդիպումը Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ հունիսի 5-ին Գարեգին Բ-ն պատարագ է մատուցել Հրեշտակաց մեր Տիրուհի կաթոլիկ մայր տաճարում: Արարողությանը ներկա են եղել շուրջ 10 եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներՙ գլխավորությամբ Լոս Անջելեսի կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս, կարդինալ Ռոջեր Մահոնիի: