«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2005-06-04 | #103, 2005-06-07 | #104, 2005-06-08


«ԵՎ ԱՆԳԱՄ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ»

ՀԳՄ հրատարակչությունն ընթերցողին է ներկայացնում Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» 591 էջանոց ստվարածավալ վեպը: Բառիս իսկական իմաստով մտավորական ու քաղաքացի, 1915-ի եղեռնազոհ բանաստեղծ Ռուբեն Սեւակի կյանքի եւ ողբերգական մահվան մասին է վեպը, որ ներկայացնում է Ռուբեն Սեւակի բանաստեղծական էության եւ ստեղծագործական ձեւավորման ընթացքի, գերմանուհի Յանի Ապելի հետ սիրո հուզիչ, նվիրական եւ ողբերգական պատմությունը: Կենսագրական փաստերի եւ ժամանակագրական տվյալների հիման վրա ստեղծվում է արեւմտահայ բանաստեղծության մի կարեւորՙ 1915-ի նախընթաց շրջանի մթնոլորտըՙ ցավալի եւ եղերական իրողություններով: Գիրքը սկսվում է Պոլսի Սիրքեջի կայարանից Եվրոպա ուսանելու մեկնող Ռուբեն Սեւակի ուղեւորության նկարագրությամբ: Վեպում բանաստեղծը ներկայանում է քաղաքացու եւ հայի ազնիվ ու բարձր կերպարով, կյանքի հանդեպ խիզախ եւ մահվան դեմ աներկյուղ, հանուն սկզբունքների եւ իդեալների պայքարող մտավորական կեցվածքով:

Գիրքը տպագրվել է «Ռուբեն Սեւակի հիշատակի տուն» հաստատության մեկենասությամբ, նվիրված է հեղինակի ծնողներիՙ Գոհար Ազիզյանի եւ Էդուարդ Թոփչյանի հիշատակին:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4