«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2005-06-04 | #103, 2005-06-07 | #104, 2005-06-08


ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՒՑԵ ԱՅԼԵՎՍ ՀԱՄԵՐԳՆԵՐ ՉՈՒՆԵՆԱՄ»

Երեկ Կամերային երաժշտության տանը կայացավ «Օհան Դուրյանը երգահան» անվանումով համերգը, որն ըստ մաեստրոյիՙ իր վերջին ելույթն է Հայաստանում: «Յուրաքանչյուր արվեստագետ ի վերջո հրաժեշտ է տալիս բեմին», նախօրեին լրատվամիջոցներին հայտնեց աշխարհահռչակ երաժիշտը:

Ոչինչ չունենք ասելու: Ամեն մի արվեստագետ ինքն է որոշում իր ճակատագիրը, իր հետագա ընթացքը: Եվ եթե վաղուց արդեն համաշխարհային փառքի արժանացած մեր այս հայը որոշել է այլեւս ելույթ չունենալ Հայաստանում, ապա իր համոզումներն ունի: 1957 թ.-ից դադարներով նա հայ երաժշտասերին մեծ հաճույք է պատճառել: Ու այսօր այլեւս նպատակահարմար չի գտնում ելույթ ունենալ: Սակայն մաեստրոն որոշել է շարունակել իր համերգային գործունեությունը Մոսկվայումՙ Ստաս Նամինի կենտրոնում, ինչպես նաեւ եվրոպական այլ համերգասրահներում: Ի՞նչն է պատճառը: Համերգից առաջ չցանկացանք խռովել մաեստրոյի հոգին, չխանգարել բեմ դուրս գալուց առաջ: Ուստի մեր հանգամանալից խոսքը կներկայացնենք մի փոքր ավելի ուշ:

Առայժմ ասենք, որ երեկվա համերգում Օհան Դուրյանը ներկայացրեց իր երգերըՙ գրված Իսահակյանի, Շիրազի, Գրիգոր Վահանի, գերմանացի Հերման Հեսսեի, ֆրանսիացի Վիյոնի բանաստեղծությունների տեքստերով:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4