«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2005-06-07 | #104, 2005-06-08 | #105, 2005-06-09


ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼ. «ՍԻՐԻԱՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է»

Այս հայտարարության մասին հունիսի 8-ին համարում տեղեկացնում է «Միլիեթը»: Ինչպես հայտնի է, Թուրքիայի արտգործնախարար Գյուլն ուղեկցում է աշխատանքային այցով Մ. Նահանգներում գտնվող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ըստ թուրքական թերթի, հունիսի 7-ին Գյուլը Վաշինգտոնում մասնակցել է «Արտաքին հարաբերությունների խորհրդի» կազմակերպած դռնփակ միջոցառմանը եւ ասել. «Մենք որեւէ համակրանք չունենք Սիրիայի վարչակարգի նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է համակրել այդպիսի բռնատիրական վարչակարգին: Դեռեւս 10 տարի առաջ բոլոր ահաբեկիչներին Դամասկոսն էր հովանավորում: Սիրիան բռնատիրություն է: Նրանցից սովորելու ոչինչ չունենք: Պետք է նրանք մեզանից սովորեն»:

Հիշեցման կարգով նշենք, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման հարցին պաշտոնական Վաշինգտոնը մոտենում է ամենայն լրջությամբ: Թերեւս պատահական չէ, որ դա համարվում է վարչապետ Էրդողանի հետ նախագահ Ջորջ Բուշի հանդիպման կարեւորագույն խնդիրներից մեկը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4