Հունիսի 17-ից հուլիսի 3-ը Վարշավայում կանցկացվի շախմատի Եվրոպայի անհատական 6-րդ առաջնությունը: Շվեյցարական մրցակարգով անցկացվելիք մրցաշարում կխաղացվի 13 տուր: Առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 120 հազար եվրո է: Չեմպիոնը որպես պարգեւ կստանա 20 հազար եվրո: Հայաստանից առաջնության պարգեւների համար մրցավեճին կմասնակցեն Լեւոն Արոնյանը (2693), Սմբատ Լպուտյանը (2640), Գաբրիել Սարգսյանը (2630), Կարեն Ասրյանը (2611), Տիգրան Պետրոսյանը (2599), Արտաշես Մինասյանը (2597), Աշոտ Անաստասյանը (2574), Տիգրան Նալբանդյանը (2508) եւ Լեւոն Բաբուջյանը (2386):
Մրցաշարին կմասնակցեն 238 շախմատիստներ, որոնց թվում են Վասիլի Իվանչուկը (2739), Ալեքսեյ Դրեեւը (2705), Վիորել Բոլոգանը (2700), Լյուկ վան Վելին (2687), Ալեքսանդր Մոտիլյովը (2680), Թեյմուր Ռաջաբովը (2673), Կոնստանտին Սակաեւը (2672), Միխալ Կրասենկովը (2672), Զուրաբ Ազմայփարաշվիլին (2671): Հետաքրքրական է, որ Լեւոն Արոնյանն իր վարկանիշով մասնակիցների թվում 4-րդն է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ