«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2005-06-16 | #111, 2005-06-17 | #112, 2005-06-18


«ՁԱՅՆ ՀԱՆՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ» ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

Կազմակերպիչները պահանջելու են նաեւ 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչում

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Հունիսի 20-ին Չեխիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ «Ձայն հանուն Եվրոպայի» հասարակական կազմակերպությունը կանցկացնի բողոքի ցույց` ընդդեմ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կազմակերպության Չեխիայի մասնաճյուղի ղեկավար Դավիդ Գրեշակը, իրենք պահանջելու են նաեւ 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչում: Այս նորաստեղծ կազմակերպությունը անցած 5 շաբաթներին եվրոպական տարբեր երկրներում Թուրքիայի անդամակցության շուրջը բանակցությունների կասեցման հուշագրի 20 հազարից ավելի ստորագրություն է հավաքել: Միայն Չեխիայում հուշագիրը ստորագրել է 4000 մարդ: Ընդհանուր առմամբ ստորագրահավաքին բացի Չեխիայից մասնակցել են Ավստրիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Դանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի քաղաքացիները: Հուշագիրը ուղարկվել է Եվրոպական խորհրդարանին, Եվրոխորհրդին, Եվրոմիության ղեկավարությանը, Եվրոմիության հանձնաժողովին, Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանի երկու պալատներին: «Թուրքիան կարող է ԵՄ հետ համագործակցության հատուկ արտոնյալ կարգավիճակ ստանալ, բայց ոչ անդամակցություն», համոզված են կազմակերպության ակտիվիստները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4