«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2005-06-16 | #111, 2005-06-17 | #112, 2005-06-18


ԴԱՐՁՅԱԼ ՌԱԶՄԱՏԵՆՉ ԿՈՉԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

MPA լրատվական գործակալությունը Բաքվից հաղորդում է, որ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» ԼՂՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների առթիվ հանդես է եկել մի հայտարարությամբ, որով մտահոգություն է հայտնել ադրբեջանական իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների «անգործության» վերաբերյալ: «Բավական չէ դիտորդներ ուղարկելը կամ «ընտրությունները» չճանաչելու հրապարակումները», գրված է հայտարարության մեջ, որը կոչ է անում վերանայել երկրի հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք դիտորդներ են ուղարկում այդ «ընտրություններին»:

«Ադրբեջանի իշխանությունները կամ պետք է իրենք սկսեն պատերազմը, կամ էլ չպետք է խանգարեն, որ ժողովուրդը մղի», եզրակացրել են ռազմատենչ ոգով հայտարարությունը հրապարակողները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4