ԱԻՎ լրատվական կենտրոնից տեղեկացանք, որ հունիսի 16-ին, ժամը 13.00 սահմաններում Արտաշատի ջրանցքում տարեկից ընկերների հետ լողանալիս ջրահեղձ է եղել Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 12-ամյա Արամ Գասպարյանը: Վերջինիս դիակը մինչեւ այժմ չի հայտնաբերվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են: