«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


ՄԱՔՍԱՆԵՆԳ ԹՈՒՐՔՅԸԼՄԱԶԻ ԳՈՐԾՈՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԴԻՄՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինները Հայաստանից 17-20-րդ դդ. հրապարակված գրքերի մեծ խմբաքանակ արտահանելու համար «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել էին Թուրքիայի քաղաքացի Եքթա Թուրքյըլմազին: Նույն օրը թուրքական հանրային հեռուստատեսությունն արձագանքել էր ձերբակալման փաստին:

Հունիսի 21-ին էլ արձագանքում է «Միլիեթը»ՙ մասնավորապես գրելով. «Թուրքիան նախաձեռնություն է ցուցաբերում Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ձերբակալված թուրք հետազոտող Եքթա Թուրքյըլմազի ազատ արձակման համար: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգյոզն ազատ արձակելու պահանջը փոխանցեց նույն երկրում Հայաստանի դեսպանին: Արտգործնախարարության աղբյուրները հաստատեցին, որ Թուրքյըլմազի գործով Թեզգյոզը պաշտոնապես դիմել է Հայաստանի իշխանություններին: Թուրքյըլմազն առաջին թուրք հետազոտողն է, որը Հայաստանի արխիվներում աշխատելու թույլտվություն է ստացել: Նա Երեւանից «հնաոճ գրքեր արտահանելու» ամբաստանությամբ ձերբակալվեց, սակայն նրա ճակատագրի առնչությամբ որեւէ հայտարարություն չի արվել»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4