«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ

Լոնդոնում մեկնարկել է աշխարհում ամենահեղինակավոր թենիսի մրցաշարըՙ Ուիմբլդոնը, որի առաջին խաղարկությունը կայացել է 1877 թ.: Կրկին անհաջող էր Սարգիս Սարգսյանի մեկնարկը, որն առաջին իսկ խաղում պարտվելով Մասուին (6-7, 3-6, 4-6), դուրս մնաց պայքարից: Ընդհանրապես Սարգիսն ընթացիկ մրցաշրջանում անհաջող է հանդես գալիսՙ պայքարից դուրս մնալով նախնական փուլերում:

Ինչպես եւ վայել է թենիսիստների դասակարգման առաջատար Ռոջեր Ֆեդեռերին, շվեյցարացին մրցաշարը սկսեց հաղթանակովՙ պարտության մատնելով Մեթյուին (6-4, 6-2, 6-4): Հաջող էր նաեւ Մարատ Սաֆինի ելույթը: Շրիչափխանի նկատմամբ տոնած հաղթանակը նրա համար հոբելյանական էրՙ 500-րդը մարզական կենսագրությունում: Պայքարը շարունակում են նաեւ Հյուիթը, Զիբը, Գոնսալեսը, Մինարը, Յուժնին, Ռուսեցկին, Բերդիչը, Դավիդենկոն, Յուհանսոնը, Հրբատին եւ Անչիչը:

Կանանց մրցաշարը հաղթանակով սկսեցին ռուսաստանցիներ Ելենա Լիխովցեւան, Անաստասիա Միսկինան, Սվետլանա Կուզնեցովան, Դինարա Սաֆինան, Ելենա Դեմենտեւան: Մեկնարկը հաջող էր նաեւ Մագդալենա Մալեեւա-Բերբերյանի համար, որը պարտության մատնեց ճապոնուհի Ասագոեին:

Մրցաշարի կազմակերպիչներն արգելել են ոմն Մեթյու Պեյջին ներկա գտնվելու մրցումներին: Պարզվում է, որ նա հետապնդում է Մարիա Շարապովային: Սակայն վերջինիս այդ փաստն առանձնապես չի անհանգստացնում: Նա նշել է, որ իրեն մշտապես ուղեկցում են 5 թիկնապահները, ուստի անվտանգ է զգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4