Ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 24-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայանալու է չեմպիոնների լիգայի որակավորման առաջին եւ երկրորդ փուլերի, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: ՈՒԵՖԱ-ն, ըստ թիմերի վարկանիշների, չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մասնակից 24 թիմերին բաժանել է 2 խմբի: Վիճակահանության ժամանակ այդ թիմերի անվանումները կտեղադրվեն 2 տարբեր զամբյուղներում: ՀՀ չեմպիոն «Փյունիկը» ընդգրկվել է երկրորդ զամբյուղում Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիի», Բելառուսի «Դինամոյի», Մալթայի «Սլիմայի», Ալբանիայի «Տիրանայի», Էստոնիայի «Լեւադիայի», Հս. Իռլանդիայի «Գլենտորանի», Ուելսի «Տոտալի», Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի», Ադրբեջանի «Նեւթչիի», Ֆարերների «Տոլսհավնի» եւ Ղազախստանի «Կայրաթի» հետ:
«Փյունիկի» մրցակիցը կլինի ուժեղագույնների խմբում ընդգրկված հետեւյալ թիմերից որեւէ մեկըՙ «Լիվերպուլ» Անգլիա, «Արտմեդիա» Սլովակիա, «Անորտոսիս» Կիպրոս, «Գորիցա» Սլովենիա, «Դինամո» Թբ., Վրաստան, «Հակա» Ֆինլանդիա, «Հաֆնարֆյորդուր» Իսլանդիա, «Շելբուռն» Իռլանդիա, «Զվինսկի» Բոսնիա, «Սկոնտո» Լատվիա, «Շերիֆ» Մոլդովա, «Կաունաս» Լիտվա:
Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 12-13-ը, պատասխան խաղերըՙ 19-20-ը: