Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրը չափազանց անհաջող էր հայ շախմատիստների համար: Նրանցից միայն Նալբանդյանը հաղթեց, այն էլ իր հայրենակից Պետրոսյանին: Արոնյան-Բելյավսկի, Սարգսյան-Գդանսկի, Մովսիսյան-Մոիսենկո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ մնացած պարտիաներում հայ շախմատիստները զիջեցին մրցակիցներին: Մրցաշարում իր անդրանիկ պարտությունը կրեց Ասրյանըՙ զիջելով Կարյակինին: Երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Մինասյանը, երկրորդըՙ Անաստասյանը: Անհաջող հանդես եկան նաեւ Լպուտյանը եւ Բաբուջյանը:
8-րդ տուրն անհամեմատ հաջող էր մեր շախմատիստների համար: Ասրյանը հաղթեց Սակաեւին, Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Միլովի հետ: Արոնյանն ու Սարգսյանը այժմ միակն են հայ շախմատիստներից, որ դեռեւս չեն պարտվել: 8-րդ տուրում առաջին պարտությունը կրեց Մովսիսյանըՙ զիջելով Եվրոպայի ներկայիս չեմպիոն Իվանչուկին: Վերջապես հաղթանակի քաղցրությունը վայելեցին Անաստասյանն ու Մինասյանը: Իր օգտին հաղթական միավոր գրանցեց նաեւ Բաբուջյանը: Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Կառլսենի հետ: Իրենց օգտին կեսական միավոր գրանցեցին նաեւ Պետրոսյանն ու Նալբանդյանը:
8 տուրից հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել է 15-ամյա Կարյակինը, որը վաստակել է 7 միավոր: Նրան կես միավորով է զիջում Նիսիպիանուն: 7 շախմատիստ, որոնց թվում է եւ Ասրյանը, ունեն 6-ական միավոր: Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Արոնյանՙ 5,5, Մովսիսյան, Սարգսյանՙ 5-ական, Նալբանդյանՙ 4,5, Մինասյանՙ 4, Անաստասյան, Լպուտյան, Բաբուջյան, Պետրոսյանՙ 3,5-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ