Հունիսի 26-ին եւ 27-ին ուժեղ քամին, փոթորիկը եւ անձրեւը հոսանքազրկել են Արմավիրի մարզի գյուղերը: Ծիրանի բերքը մասամբ թափվել է ու դեպի մարզ տանող ճանապարհի երկու կողմերում ծիրանի գինը տատանվում էր 30-80 դրամի սահմաններում: Գյուղացիներն աղերսում էին ճամփորդներին գնել ծիրանը, որ չփչանա: