«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԸ

Վրաստանի նախագահը, ըստ «Ռեգնում» գործակալության, երեկ հայտարարել է, որ վրացական բանակի համար անհրաժեշտ գյուղատնտեսական ապրանքները հիմնականում գնվելու են Սամցխե-Ջավախք տարածաշրջանից: Այս մասին Միխայիլ Սաակաշվիլին ասել է Վրաստանի տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում: «2000 ռուս զինվորականներ սնվում են Նինոծմինդայի եւ Ախալքալաքի կարտոֆիլով, կաթով, պանրով, եւ դրանով տեղի բնակչությունը վաստակում է իր փոքրիկ գումարը: Բնականաբար, նրանց մեջ միշտ եղել է որոշակի մտահոգություն, որ ռուսական ռազմակայանների դուրսբերումով կզրկվեն իրենց վաստակից: Պաշտպանության նախարարի հետ մենք ընդունել ենք որոշում, որ Վրաստանի զինված ուժերի 20 հազար զինծառայողներն ամբողջությամբ պետք է մատակարարվեն Ախալքալաքում եւ Նինոծմինդայում արտադրվող ապրանքներով», ասել է Սաակաշվիլին: Ըստ «Կավկազ պրեսի», այս օրերին գերազանցապես հայաբնակ Ջավախքում անցկացվող վրացական բանակի զորավարժություններին մասնակցում է միանգամից 150 տանկ: Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ այս ամսվա կեսերը, իսկ դրանց ավարտը դիտելու համար Ջավախք կժամանի Սաակաշվիլին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4