«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. ԼՂ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ «ՈՍԿՅԱ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, ըստ «Ռեգնում» գործակալության, հայտարարել է, որ այսօր ոսկյա հնարավորություն է ստեղծվել կարգավորելու խնդիրըՙ հիմք ընդունելով «հաղթանակ-հաղթանակ» հայեցակարգը, որի իրագործման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծված իրավիճակից դուրս կգան ամենափոքր կորուստներով: Շվեդ դիվանագետն այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ 14-րդ նստաշրջանումՙ Վաշինգտոնում: Իր ելույթում Լենմարկերն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. «Ամեն տարի շատ մարդիկ են սպանվում շփման գծում»:

Լենմարկերն առաջարկել է օրինակ վերցնել եվրոպացիներից, երբ «ժողովրդավարությունը եւ ինտեգրացիան դառնում են վերջնական խաղաղության հաստատման արմատական բաղադրիչը»: Շվեդ դիվանագետը չի մանրամասնել, թե հատկապես ինչ է նշանակում «հաղթանակ-հաղթանակ» հայեցակարգը: ԵԱՀԿ ԽՎ ղարաբաղյան կարգավորման բանաձեւի ութ կետերից վերջինում միայն նշվում է. «(ԵԱՀԿ ԽՎ-ն) Ադրբեջանին եւ Հայաստանին խորհուրդ է տալիս հետեւել «հաղթանակ-հաղթանակ» իրավիճակի ձեւավորմանըՙ (կարգավորման) առկա առաջարկությունների հիմքով, որն աջակցություն է ստանում եվրոպական կառույցներից»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4