«Վոքս պոպուլի» կենտրոնի հարցումները ցույց են տվել, որ մայրաքաղաքի բնակիչների միայն 13 տոկոսն է պատրաստ մասնակցելու սահմանադրական հանրաքվեին, եթե այն տեղի ունենար առաջիկա կիրակի օրը: Հարցումները ցույց են տվել, որ Երեւանի բնակիչների 60 տոկոսը դեռեւս տեղյակ չէ սահմանադրական բարեփոխումների էությանը: Հարցումներն անցկացվել են մայրաքաղաքի 624 բնակիչների շրջանում հունիսի վերջին, հուլիսի սկզբին: Ենթադրվում է, որ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա մինչեւ 2005 թ. նոյեմբերը: