Հուլիսի 5-ին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ամառանոց-գրասենյակում հրավիրել էր նախագահության նիստ, որը նվիրված էր գործող սահմանադրության 10-ամյակին եւ իր ծննդյան տարեդարձին: Բացման խոսքում պրն Հայրիկյանը ընդգծեց. «Եթե մեր օրերում անգամ պետականություն ունես, բայց չունես սահմանադրություն, նշանակում է դեռ երկրում չեն ստեղծվել ժողովրդավարության իրավական պետություն ստեղծելու անհրաժեշտ նախադրյալներ»: Մինչդեռ աշխարհում կան նաեւ միապետական եւ բռնատիրական սահմանադրություններ - ծ.խ.)
ԱԻՄ նախագահը դժգոհ է եղած սահմանադրությունից, եւ այդ է պատճառը, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը հանդիսացավ...
Հայրիկյանը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթը հագեցված է լինելու 2-3 լուրջ դիմումներով, երկու դատական գործ է սկսվելու (անձնական): Ծրագրերի մեջ առաջնահերթությունը տրված է ուղղագրությանըՙ դասական ուղղագրության ընդհանրացմանը:
19 տարի 8 ամիս Պարույր Հայրիկյանը լինելով բռնադատված, որոշել է ՀՀ իշխանություններից փոխհատուցում պահանջել դատական կարգով:
ԱԻՄ նախագահը մի քանի օր է, ինչ վերադարձել է Եվրոպա եւ ԱՄՆ այցելությունից ու տեղեկացրեց, որ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում եւ ԱՄՆ-ի 5 քաղաքներում վերաբացվել են ԱԻՄ կառույցները:
Ըստ Հայրիկյանի, աշխարհում մոտ 200 հազար հայեր խաբում են Հայաստանի իշխանություններինՙ պահելով ՀՀ քաղաքացիությունը, բայց միաժամանակ այլ երկրի քաղաքացի են, եւ այսօր երկքաղաքացիության հարցը մարդու իրավունքների, ազգային անվտանգության, ստրատեգիական հարց է ու շտապ լուծում է պահանջում...
Պարույր Հայրիկյանը, ընդունելով լրագրողների եւ իր կուսակիցների շնորհավորանքները, տեղեկացրեց, որ որոշել է ապրել ճիշտ 121 տարի ու իրականացնել իր բոլոր երազանքները: Իսկ մինչ այդ սփյուռքում հայտնված մեր հայրենակիցներին կոչ է արել դառնալ ԱԻՄ-ի համակիրներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ