«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


«ԿՏԱՎ, ՅՈՒՂԱՆԵՐԿ-2005»

Հուլիսի 1-ին «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց «Կտավ, յուղաներկ-2005» ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվեցին ժամանակակից նկարիչների աշխատանքները: Ցուցահանդեսը, որն ի դեպ կտեւի մինչ հուլիսի 15-ը, ներկայացնում է մոտ 32 ժամանակակից, հիմնականում աբստրակտ նկարիչների աշխատանքներ: Պատկերասրահի տնօրեն Գոռ Վարդանյանի խոսքերով, ցուցահանդեսը դառնալու է ամենամյա եւ ամեն տարվա հուլիսին հայ ժամանակակից նկարիչները հնարավորություն կունենան հանդես գալու նման համատեղ ձեռնարկով:

Ցուցահանդեսին մասնակցում են Նարեկ Ավետիսյանը, Արարատ Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, Թենի Վարդանյանը, ամերիկահայ նկարիչ Գրիգոր Միքայելյանը (Քիքի) եւ այլք, որոնք ներկայացրել են 1-2 աշխատանք:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4