Հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ տասնօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնիՙ նախապատրաստվելով հուլիսի 18-29-ը Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլին: Մեր ֆուտբոլիստները կհանգրվանեն Փարիզից 20 կմ հեռու գտնվող Օբոն քաղաքի նորակառույց մարզաբազայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տեղեկացրել է, որ հավաքականը պետք է պայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
Հավաքականի կազմում Ֆրանսիա են մեկնել Ժորա Հովհաննիսյանը, Գուրգեն Մելիքսեթյանը, Արթուր Ստեփանյանը, Արմեն Ֆիշյանը, Հայկ Չիլինգարյանը, Խորեն Վերանյանը, Մխիթար Գրիգորյանը, Արտակ Օսեյանը, Ռաֆայել Սաֆարյանը, Ալեքսանդր Պետրոսյանը, Գեւորգ Նռանյանը, Արտակ Հովհաննիսյանը, Վահե Մեհրաբյանը, Միխել Սիմոնյանը, Նարեկ Մանուկյանը եւ Արմեն Հովհաննիսյանը: Էդգար Մանուչարյանը, Ապուլա Բետեն եւ Կառլ Լոմբեն հավաքականին կմիանան Հյուսիսային Իռլանդիայում: Վերջին երկուսը մնացել են Հայաստանում, որպեսզի «Փյունիկի» կազմում մասնակցեն հուլիսի 13-ին Ֆինլանդիայի Վալկեակոսկի քաղաքում «Հակայի» հետ կայանալիք չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ