Իրանում անցկացված ձյուդոյի միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներով աչքի ընկան Հայաստանի պատվիրակները: Իրենց հատկապես գերազանց դրսեւորեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Կանանց մրցաշարում հաղթողներ ճանաչվեցին վանաձորցի Մարիա Մարտինովան (48 կգ), Անի Հակոբյանը (52 կգ, Նոր Հաճըն) եւ երեւանցի փորձառու մարզուհի Քրիստինե Նաջարյանը (57 կգ): Մրցանակային 3-րդ տեղը գրավեցին գյումրեցի Լիանա Սարգսյանը (57 կգ), երեւանցիներ Գայանե Խաչատրյանն (63 կգ) ու Դիանա Կոջոյանը (70 կգ): Տղամարդկանց մրցաշարում Հայաստանից մրցանակակիր դարձավ միայն Կարեն Երիցյանըՙ զբաղեցնելով 3-րդ տեղը:
Զուգահեռաբար անցկացվեցին նաեւ մրցումներ կուրաշից (ուզբեկական ըմբշամարտ): Այստեղ Պետրոս Ղազարյանը (66 կգ) դարձավ բրոնզե մրցանակակիր: Ընդհանուր առմամբ Իրանի մրցաշարում հանդես եկան 10 երկրների 14 թիմեր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ