Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը երեկ Սան Ֆրանցիսկոյում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ «Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի զավթած տարածքներից եւ դրանք հանձնի Ադրբեջանին»: Նա նշել է, որ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը չի լուծում հայ-թուրքական հարաբերություններում առաջացած խնդիրները: Նա կոչ է արել Հայաստանի կառավարությանը չօգտագործել 2 հարեւան ժողովուրդների պատմական անցյալը եւ թշնամանք չսերմանել, քանի որ կան ավելի կարեւոր խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն առաջին հերթին: