ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ, 13 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եկատերինբուրգում իր պարտականությունների կատարմանն է ձեռնամուխ եղել Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսը: Սվերդլովսկի մարզի Միջազգային եւ արտաքին տնտեսական կապերի նախարարության տվյալներով, այդ պաշտոնում նշանակվել է ՌԴ քաղաքացի Արտաշես Չիլինգարյանը, որը 1994 թվականից ապրում է Եկատերինբուրգում: