«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2005-07-12 | #128, 2005-07-13 | #129, 2005-07-14


ՄԱԴԼԵՆ ՕԼԲՐԱՅԹԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿԱԽՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԲՅՈՒՋԵԻՑ

ԲԱՔՈՒ, 13 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մ. Նահանգների նախկին պետքարտուղար, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Մադլեն Օլբրայթը Բաքվում հուլիսի 12-ին հայտարարել է, թե Ադրբեջանի ապագան կախված է «ժողովրդավարական ընտրություններից եւ թափանցիկ բյուջեից», հաղորդում է «Ազատությունը»: «Ձեր բախտը բերել է, որ դուք նավթ ունեք: Նավթի վաճառքից ստացված եկամուտների ճիշտ բաշխման եւ թափանցիկ բյուջետային քաղաքականության իրականացման դեպքում Ադրբեջանին շատ մեծ զարգացում է սպասում», ըստ «Թուրան» գործակալության, հայտարարել է Մադլեն Օլբրայթը: Հուլիսի 11-ին Ադրբեջան ժամանած Օլբրայթը երեքշաբթի օրը հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների, հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնակցել է խորհրդարանական ընտրություններում կնոջ դերի ավելացմանը նվիրված կլոր սեղանի աշխատանքներին: Հանդիպումների ընթացքում Մադլեն Օլբրայթը նշել է, թե իր ղեկավարած Ժողովրդավարության ազգային ինստիտուտը Ադրբեջանում նախապատվություն չի տալիս որեւէ կուսակցության` ձգտելով օգնել բոլոր կառույցներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4