«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2005-07-12 | #128, 2005-07-13 | #129, 2005-07-14


ԱԼԼՈ, ԲԼԼՈ, ԳՎՈ, ԴԱՎՈ... ԼՍՈ՞ՒՄ ԵՔ..

Վաղվանից Երեւան քաղաքում միանգամից մուտք կգործեն 40 նոր բջջային կապ իրականացնող օպերատորներՙ թեթեւացնելու «Արմենտելի» ու VIVA Cell-ի աշխատանքը:

Այսուհետեւ ամեն թաղամաս կունենա իր բջջային կապը, որպեսզի արդյունավետ օգտագործվի ժամանակը, ավելացվեն եկամուտները: Եկամուտներից խոսեցինք, ասեմ, որ մշակվել են յուրաքանչյուր թաղի համար կորպորատիվ լուծումներ, մշակվել են սակագներն ըստ ուղղությունների եւ օրվա ժամերի: Այսուհետեւ գործելու են Ալլո, Բլլո, Գվո, Դավո, Ճտո, Պստո, Գոգո եւ այլ վճարային քարտեր, որոնց արժեքը կախված է թաղը նայող լավ տղու եկամտի աղբյուրներից, ներառյալ 20 տոկոս ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ): Գործելու են նաեւ անվճար ծառայություններ. 01ՙ հրշեջ, 02ՙ ոստիկանություն, 03ՙ շտապ օգնություն, 04ՙ գազ, 09ՙ տեղեկատու, 10ՙ թոշակն ուշացնելու դեպքում, 11ՙ աղբը ժամանակին չտանելու, 12ՙ խմելու ջրի բացակայության, 13ՙ համատիրություններ եւ ԲՇՏ-ներ, 14ՙ աշխատանքի տեղավորում, 15ՙ հանրապետությունից մեկնելու, 16ՙ քաղաքապետարան (եթե միանաք), 17ՙ ձախ լույս ունենալու, 18ՙ կաշառք վերցնելու եւ տալու, 19ՙ ամուսնանալու կամ ամուսնալուծվելու, 20ՙ դատարաններում գործը գլուխ բերելու համար:

Այսուհետեւ բոլոր թաղերի բնակիչներն ազատ, որ րոպեին ուզեն կարող են զանգահարել իրար անխափան, քանի որ միջթաղային կապը հսկում եւ անձամբ միացնում է մեր անկախ պետության անկախ նախագահը, անկախ նրանից, թե ով կամ ում է զանգում: Նա անկաշկանդ հետեւելու, լսելու եւ ձայնագրելու թույլտվությունը ստացել է Եվրոխորհրդից: Իսկ անձամբ նրա հետ կարող եք կապվել զանգահարելով...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4