Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնը իր 148-րդ թատերաշրջանի շրջանակներում ժամանել է Հայաստան եւ հուլիսի 17-ին ու 18-ին հայ հանդիսատեսին կներկայացնի Շիրվանզադեի «Նամուսը»: Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում ներկայացվելիք բեմադրության ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, նկարչական ձեւավորումը Թամար Աղաջանովայինն է, երաժշտական ձեւավորումը պատկանում է Վալերիկ Ամիրաղյանին, զգեստների հեղինակն է Քեթեւան Խարատիշվիլին, իսկ պարերը Նինա Կերվալիշվիլունն են:
Գ. Գ.