Ֆրանսիական համալսարանը Հայաստանում գործում է 2000 թվականիցՙ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Միշել Լեգրայի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ: Նպատակը բարձրակարգ մասնագետներ պատրաստելն է: Երկու տարի է, ինչ համալսարանն ունի միջպետական հիմնադրամի կարգավիճակ, համագործակցում է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ: Ֆրանսիական համալսարանում ուսումնառությունը երկաստիճան էՙ 4 տարի լիսանս (բակալավրիատ) եւ 2 տարի մագիստրատուրա (մաստեր): Համալսարանի գործունեության առաջին 2 տարիներին ուսանողները սակայն ուսումնառել են հնգամյա կրթակարգով, հետեւաբար այս տարի համալսարանը շրջանավարտներ ունի: Նրանց տրվելու է հայկական պետական դիպլոմ, իսկ առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողները ստանալու են նաեւ «Բարձրագույն կրթության ֆրանս¬հայկական դիպլոմ»:
Դիպլոմները հանձնվելու են հանդիսավոր պայմաններումՙ Երեւանի կոնյակի գործարանի հովանավորման շնորհիվ: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վաղըՙ հուլիսի 15-ին, ժամը 18-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում:
Ն. Պ.