Չինաստանի Տյայուան քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում հաջող է մեկնարկել երեւանցի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: 12 շախմատիստների մասնակցությամբ անցկացվող մրցաշարում արդեն կայացել է 4 տուր: Տիգրանը 3 հանդիպում ավարտել է իր օգտին, մեկում խաղաղ դաշն է կնքել մրցակցի հետ: 3,5 միավորով հայ շախմատիստը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականըՙ ընդամենը կես «քայլով» հետ մնալով հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայից: 2,5-ական միավոր ունեն ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը եւ չին շախմատիստներ Բու Քսյանջին ու Յու Վանգը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ