Հուլիսի 20-ին Կաունասում կմեկնարկի թեթեւ ատլետիկայի Եվրոպայի հերթական առաջնությունը, որի պարգեւները կվիճարկեն մայրցամաքի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները: Մեր հանրապետությունը պատասխանատու այդ մրցումներին կներկայացնի արտաշատցի հեռացատկորդ Արսեն Դերմոյանը, որն իր մարզիչ Գրիգոր Սիմոնյանի հետ կմեկնի մրցավայր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ