«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2005-07-14 | #130, 2005-07-15 | #131, 2005-07-16


ՀԱՅԱՑՔ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿ ՈՒ ԹՇՎԱՌ ԿՅԱՆՔԻՆ

«Մարսելի պոետ». Միքայել Ստամբոլցյանն այսպես է անվանում կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանին, որ պոստիմպրեսիոնիստներից հետո շարունակում է ներկայացնել Մարսելի ու դրա արվարձանների գողտրիկ, սովորական կյանքը: Ստամբոլցյանի գնահատմամբ` այսօր մեր կինոյի գործիչներին պակասում է նույնչափ սերն ու սրտացավությունը մեր հասարակ ժողովրդի առօրյայի հանդեպ: Եթե մեր կինոգործիչները մի փոքր Գեդիկյանի պես նայեին մեր քաղաքին ու շրջապատին, հայկական կինոն մեծ հաջողություններ կունենար:

Ընդամենը մի քանի օրից Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ` Արենիում, Այրիվանքում, Սեւակավանում: Ֆիլմում երկու սփյուռքահայերի միջոցով ներկայացվելու է այսօրվա Հայաստանը: Դերասանուհիներից մեկը Գեդիկյանի կինն է` Արիան Ասկարիդը, որը թեեւ հայ չէ, բայց ռեժիսորի գնահատմամբ, ավելի նման է հայի, քան ինքը, որ մաթեմատիկական հաշվարկներով 50-տոկոսով հայ է:

Ռեժիսորը դժվարանում է նկարահանումներից մի քանի օր առաջ հայտարարել, թե ինչ կողմերով է ներկայացնելու Հայաստանը, միայն ասում է, որ խոսելու է հասարակ հայ մարդու կյանքի դժվարության ու թշվառության մասին: Գեդիկյանն ասում է, որ թեեւ իբրեւ արվեստագետ գիտի Հայաստանն ու հայ մարդուն, բայց հայ լինելն ապացուցելու համար պետք է փորձի ավելի լավ ճանաչել իր արմատները:

Գլխավոր դերակատարները հիմնականում հայեր են, 7-8 դերասան Հենրիկ Մալյանի թատրոնից է, կան նաեւ ֆրանսահայեր: Դերասաններից մեկն էլ 17-ամյա մի աղջնակ է, որ դեռ ոչ մի ֆիլմում չի նկարահանվել:

Ինչ վերաբերում է այս օրերին ընթացող «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, ապա ռեժիսորն ընդհանուր առմամբ գոհ է աշխատանքների կազմակերպումից, բայց նաեւ գտնում է, որ կազմակերպիչները պետք է ամեն ջանք ներդնեն կինոփառատոնին ավելի ու ավելի նոր գործիչներ ներգրավելու համար:

Կինոռեժիսորը հույս ունի, որ մինչեւ հաջորդ տարի` մինչեւ նոր «Ոսկե ծիրան», կավարտի ֆիլմի աշխատանքները եւ կինոնկարը կկարողանա հանձնել հայ հանդիսատեսի դատին:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4