Հանգուցյալ Տ. Շահե արք. Աճեմյանի մարմինը հուլիսի 17-ին, կիրակի, ժամը 16:00-ին կդրվի Սբ. Գայանե վանքում, ուր ժամը 19.00-ին կկատարվի եկեղեցու կարգ:
Հուլիսի 18-ին, ժամը 10.00-ին, Սբ. Գայանե վանքում կմատուցվի Սբ. Պատարագ, հընթացս որի կկատարվեն հանգուցյալ սրբազանի վերջին օծման եւ թաղման արարողությունները:
Սրբազան հոր աճյունը կամփոփվի Մայր աթոռ Սբ. Էջմիածնի պատմական «Միաբանական գերեզմանատանը»: