Տիրանայում իրենց մրցավեճն ավարտեցին նաեւ ազատ ոճի ըմբիշները, որոնք վիճարկում էին Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւները: Մրցագորգ դուրս եկած չորս հայ ըմբիշներից գերազանց արդյունքի հասավ վանաձորցի Օհան Գիքինյանը, որը 46 կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի պատանիների չեմպիոն: Երեւանցի Գեւորգ Ավշարյանը (63 կգ) գրավեց 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ մեր հունահռոմեական ոճի ըմբիշները Տիրանայում 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ էին նվաճել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ