Դուբլինում իրենց մրցավեճն ավարտեցին Դեւիսի գավաթի եվրոաֆրիկական գոտու 3-րդ խմբի ընտրական մրցաշարի մասնակիցները: Հայաստանի թենիսի հավաքականը ենթախմբում իր վերջին խաղում 2-1 հաշվով հաղթեց Նիգերիայի ընտրանուն: Առաջին մրցախաղում Հարություն Սոֆյանը պարտվեց Բաբալոլային (7-5, 1-6, 4-6): Հաջորդ մրցախաղում Սարգիս Սարգսյանը հաղթելով Գբինովիային (6-2, 7-6), վերականգնեց հավասարակշռությունը: Վճռորոշ եղավ զուգախաղը, որում մեր երկու թենիսիստները հաղթեցին մրցակցին (6-3, 6-3):
Այսպիսով, ՀՀ հավաքականը ենթախմբում գրավելով 2-րդ տեղը, իրավունք ստացավ պայքարելու եզրափակիչ փուլում խաղարկվող ուղեգրի համար: Մեր թենիսիստները 2-1 հաշվով պարտության մանեցին Թունիսի հավաքականին: Սոֆյանը զիջեց մրցակցին (6-7, 5-7), իսկ Սարգսյանը հաղթեց (6-4, 6-1): Զուգախաղում եւս հաջողությունն ուղեկցեց մեր թենիսիստներին (6-4, 6-3): Հաջորդ մրցախաղը մեր հավաքականն անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ: Այս անգամ հաջողությունն ուղեկցեց մրցակցին: Առաջին անգամ մրցաշարում հանդես եկավ Հայկ Զոհրանյանըՙ փոխարինելով Սարգիս Սարգսյանին: Նորամուտն անհաջող էր: Հայկը մենախաղում զիջեց Բագդատիսին (3-6, 1-6), ապա Սոֆյանի հետ հաղթանակ տոնեց զուգախաղում (7-6, 6-2): Իսկ մինչ այդ Սոֆյանը պարտվել էր Աբիդին (6-7, 5-7):
Այսպիսով, հաղթող ճանաչվեց Կիպրոսի հավաքականը: 2-րդ տեղը գրավեցին իռլանդացիները, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Հայաստանի ընտրանին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ