«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2005-07-15 | #131, 2005-07-16 | #132, 2005-07-19


ԳՈԼԱՌԱՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Եվրոգավաթների մրցաշարում անհաջողության մատնված թիմերիՙ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճը, որով սկսվեց առաջնության 15-րդ փուլը, աչքի ընկավ գոլերի առատությամբ: Այս հանգամանքը կարող էր ուրախացնել երկու թիմերի երկրպագուներին եվրոգավաթների պատասխան հանդիպումներից առաջ, եթե խփված գոլերն իրոք լինեին ֆուտբոլիստների վարպետության, այլ ոչ թե պաշտպանների սխալների արդյունք: Թե՛ «Միկան», թե՛ «Բանանցը» թիկունքում անհաջող խաղացին, որի արդյունքում մրցակցի հարձակվողները հաճախակի հսկողությունից դուրս էին մնում եւ անարգել գրավում դարպասը:

Արդեն առաջին խաղակեսում կողմերը 3-ական գնդակ փոխանակեցին: Հաշիվը բացեց «Բանանցի» լեգեոներ Գուշիլան, որից հետո Տիգրան Դավթյանն ու Արմեն Պետիկյանն առաջ մղեցին «Միկային»: Սակայն 2 րոպե անց Արարատ Առաքելյանը հավասարեցրեց հաշիվը: Իսկ մինչեւ խաղավարտ Շեւչենկոն ու Արամ Հակոբյանը հաշիվը դարձրին 3-3:

Ընդմիջումից հետո էլ կրկին թիմերի պաշտպաններն իրենց բարձրության վրա չէին: 55-րդ րոպեին հերթական գոլն իր օգտին գրանցեց Արտյոմ Ադամյանըՙ առաջ մղելով «Միկային»: Սակայն դա էլ բավարար չէր հաղթանակի հասնելու համար: Խաղավարտից 6 րոպե առաջ հերթական սխալը թույլ տվեց «Միկայի» դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանը եւ Ղարաբաղցյանը կրկին վերականգնեց հավասարակշռությունը: Թեեւ գոլերի առատությանը, թե՛ մարզիչները, թե՛ սակավաթիվ ֆուտբոլասերները դժգոհ մնացին երկու թիմերի ցուցադրած խաղի որակից:

Անակնկալ արդյունք գրանցվեց Ոսկեհատում կայացած «Լեռնագործ»-«Շիրակ» խաղում: Առաջնության ակնհայտ հետնապահը շնորհիվ 72-րդ րոպեին Կարեն Նավոյանի խփած միակ գոլի հաղթանակ տոնեց:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ1394025-531
2. Միկա1485123-1029
3. Բանանց1374220-1525
4. Էսթ.-Կոտայք1466226-1424
5. Կիլիկիա1363427-1621
6. Դին.-Զենիթ1333714-1712
7. Շիրակ1332816-2511
8. Լեռնագործ1421115-347

Ռմբարկուները

Նշան Էրզրումյան«Կիլիկիա»11
Արտյոմ Ադամյան«Միկա»8
Սամվել Պետրոսյան«Էսթ.-Կոտայք»6
Արման Մինասյան«Էսթ.-Կոտայք»6
Սարգիս Մովսիսյան«Կիլիկիա»6

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4