Ադրբեջանի նախագահը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է, որ երբեքՙ ոչ այսօր, ոչ էլ 100 տարի հետո Ադրբեջանից Ղարաբաղի անջատման հարցը չի կարող քննարկվել: Իլհամ Ալիեւը կառավարության խորհրդակցության ժամանակ ասել է, որ «ադրբեջանական հողերի օկուպացիան չի կարող հավերժ լինել, եւ դրա վերջը մոտ է»: Ըստ Ադրբեջանի նախագահի, երբ հայերը կհեռանան օկուպացված տարածքներից, այնտեղ կվերադառնան ադրբեջանցի բնակիչները, դրանից հետո կարող է որոշվել Ղարաբաղի կարգավիճակը: «ԼՂ-ին կարող է տրվել աշխարհում գոյություն ունեցող ինքնավարության ամենաբարձր աստիճանն Ադրբեջանի կազմում», ասել է Ալիեւը: