«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Ադրբեջանի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի մերձեցմանն ի պատասխան Հունաստանը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի չճանաչված վարչակազմի հետ կապերի հաստատմանը, այս մասին հաղորդել է թուրքական «Միլիեթը»: Նշվում է, որ հունական «Ինտրակոմ» ընկերությունը հայկական «Վիվա սելի» հետ կնքել է համաձայնագիր, համաձայն որի հունական ընկերությունը, Երեւանից բացի, այս տարվա հոկտեմբերին արդեն Լեռնային Ղարաբաղում բացելու է իր գրասենյակը: Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Թայիր Թաղիզադեն, ըստ «Ռեգնումի», ասել է, որ Ադրբեջանի եւ Հյուսիսային Կիպրոսի (Թուրքիայի կողմից զավթված-ծ. խ.) միջեւ օդային հաղորդակցություն հաստատելու նախաձեռնությունը մասնավոր բնույթ է կրում եւ որեւէ ձեւով չի առնչվում պաշտոնական Բաքվի քաղաքականությանը: Թաղիզադեն հերքել է հաղորդագրությունները, համաձայն որոնց Կիպրոսի թուրքական հատվածի անձնագրերն օրինական են Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ արդեն հուլիսի 29-ից Ադրբեջանի եւ Կիպրոսի զավթված հատվածի միջեւ նախատեսված է բացել օդային չվերթեր: Նախօրեին ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը մամուլի ասուլիսում հայտնել է, որ Կիպրոսի կամ Հունաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հետ օդային հաղորդակցություն հաստատելու մասին բանակցություններ չեն վարել: «Եթե նման առաջարկ լինի, մենք կողջունենք», ասել էր Մելիքյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4